40-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հերթական անգամ սպառնում է կամրջից ցած նետվել
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպանություն գործել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ նմանատիպ մեկ այլ զանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Այս պահին փրկարար հոգեբանն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա կամրջի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր։
Տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին 40-ից ավելի անգամներ նման եղանակով ինքնասպանության փորձ կատարող Խաժակն է։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։