ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը
Արտաքին ՔաղաքականՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը՝ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին, և հույս ունի, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը», - ասել է նա,– «ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին օգտագործել այս համաձայնագիրը՝ փոխադարձ վստահության խթանման և երկարաժամկետ խաղաղության համար՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»: