Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը»
Արտաքին Քաղաքական«Ես լավատեսորեն էի տրամադրված ժամկետների վերաբերյալ, քանի որ մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք փոխանակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախնական նախագծի վերաբերյալ, որը մշակել է Ադրբեջանը, որից հետո այն վեց անգամ փոխանակվել է երկու երկրների միջև: Եվ երբ ես վերջին անգամ խոսեցի այս մասին Euronews-ի եթերում, հույս ունեի, որ Հայաստանը չի հետաձգի մեր մեկնաբանությունների գնահատման գործընթացը: Վերջինը նրանց ուղարկեցինք սեպտեմբերի 11-ին և ստացանք մեկնաբանություններն ընդամենը երկու օր առաջ։ Սա նշանակում է, որ ուզում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Իհարկե լավատեսությունը մինչև տարեվերջ խաղաղության հասնելու և խաղաղ համաձայնագրի կնքման վերաբերյալ նվազել է»,- հայտարարել է Ալիևը։
«Համաձայնագրի ստորագրման ժամկետն այնքան էլ կարևոր չէ։ Կարևոր է երկու երկրների օրակարգը»,-ասել է Ալիևը։