Լառնակա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացին
ԻրավունքՈստիկանությունից հայտնում են․
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 8-ին Լառնակա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 39-ամյա Նիկոլայ Ռ.-ն:
Նա 2020 թ. օգոստոսի 24-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: