Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է արտահերթ նախագահական ընտրությունների առիթով
ԱդրբեջանԱդրբեջանական ընդդիմությունը «այնքան էլ գոհ չէ», որ արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվելու։ Այս մասին հայտնում է Кавказский узел-ը։
«Փետրվարի 7-ին նախատեսված նախագահի ընտրությունների հետ կապված՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրողների հետապնդումները, ազատ արձակեն քաղբանտարկյալներին եւ հավասար հնարավորություններ ապահովեմ բոլոր քաղաքական ուժերի համար, հայտարարել է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը։ Ադրբեջանում չկան դեմոկրատական ընտրությունների անցկացման պայմաններ»,- ըստ պարբերականի՝ ասել է իրավապաշտպան Էմին Հուսեյնովը։
Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվեն։