Կանադայում հայտնաբերվել են տիրանոզավրի մնացորդներ՝ որովայնում ձագերով
ԱյլԿանադայում գիտնականները հայտնաբերել են տիրանոզավրի մնացորդները, որի սորովայնում երկու ձագեր են եղել, հաղորդում է CBC-ն՝ հղում անելով հրապարակված հետազոտությանը:
«Գիտնականները Ալբերտայում (Կանադայի նահանգներից մեկը – խմբ.) հազվագյուտ և անսովոր բրածո են հայտնաբերել՝ երիտասարդ տիրանոզավր, որի սորովայնում երկու մանուկ դինոզավրերի մնացորդներ կան»,- նշում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ հայտնագործությունը գիտնականներին թույլ է տվել նոր գիտելիքներ ձեռք բերել տիրանոզավրերի վարքագծի և էկոհամակարգում ժամանակին նրանց ունեցած դերի մասին։
CNN-ն ընդգծում է, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայտնաբերվել է տիրանոզավր ստամոքսի պարունակությունը։