Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտա–Վազգեն Առաջինի փողոց ուղեանցի երթևեկությունը
ՀասարակությունԵրևանի քաղքապետարանից տեղեկացնում են, որ ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝
- այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: