ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք
Արտաքին ՔաղաքականԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դեկտեմբերի 9-14-ը կլինի Նյու Յորքում՝ մասնակցելու Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին։
Կարգադրության մեջ նշվում է, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի և գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: