Նադեժդա Բաբկինան ուշագնաց է եղել նկարահանումների ժամանակ
ԺամանցՌուսաստանի ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինան նկարահանումների ժամանակ ուշագնաց է եղել։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով՝ արտիստի ինքնազգացողությունը վատացել է «Звезда» հեռուստաալիքի ստուդիայում։ Նկարահանող խումբը շտապօգնություն է կանչել։
Դեպքի վայր ժամանած բժիշկները Բաբկինային ուշքի են բերել, նա հոսպիտալացման կարիք չի ունեցել։