Մեր ամբողջ ռեսուրսը դրել էինք ԼՂՀ ստեղծելու անլուծելի խնդրի վրա․ Փաշինյան
Քաղաքական«ԼՂ հարցը որոշ ուժեր օգտագործել են ՀՀ–ում պետության կայացումը թույլ չտալու համար»,– այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ։
«Այսինքն՝ մենք մեր ամբողջ ռեսուրսը, որ պետք է դնեինք պետություն ստեղծելու վրա, ՀՀ ստեղծելու վրա, դրել ենք ԼՂՀ ստեղծելու անլուծելի խնդրի վրա»,– ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մեզ ասել են` ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ մի կառուցեք․
«Նույնիսկ [ասել են]` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, դուք ի՞նչ խնդիր ունեք։ Արդյունքում` մեր ռեսուրսը ծախսել ենք անլուծելի խնդրի վրա»,– ասել է նա։