Բրիտանական գյուղերից մեկի բնակիչները բողոքել են ռադիոակտիվ կատուների խմբից
ԱյլՄեծ Բրիտանիայում Սիսքեյլի բնակիչները բողոքել են, որ ռադիոակտիվ կատուների խումբ է հայտնվել «Սելաֆիլդ» միջուկային համալիրի մոտ, գրում է Daily Mail-ը։
Հրապարակման մեջ ասվում է, որ վայրի կատուների խումբը մեծացել է, քանի որ Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի (Սելաֆիլդ) աշխատողները կենդանիներին կերակրել են և տասնամյակներ շարունակ պահել նրանց գոլորշու հսկա խողովակների ջերմության տակ:
Տեղի բնակիչները համալիրի մենեջերներին մեղադրել են Սիսքեյլ գյուղի ողջ տարածքը վտանգելու մեջ։ Radiation Free Lakeland (RAFL) խումբը պարզել է, որ թափառող կատուների արտաթորանքը պարունակում է պլուտոնիումի և ցեզիումի հետքեր։
Ընկերության ներկայացուցիչները մեղադրանքները կեղծ են համարում, սակայն տաբլոիդին հայտնի է դարձել, որ կատուներին կերակրելու համար աշխատակիցներին սպառնացել են կարգապահական տույժերով։