ԱՄԷ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունները
ՔաղաքականԱՄԷ Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համատեղ պայմանավորվածություններին՝ նշելով, որ աջակցում են երկու երկրների կողմից համաձայնեցված բոլոր միջոցներին՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության և խաղաղության ամրապնդման համար, որը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության նոր դարաշրջան կբացի:
ԱՄԷ-ից հույս են հայտնել, որ այս նախաձեռնությունը կնպաստի կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։