Պարեկները 20 օր անց հեռացրել են КамАЗ-ը փողոցի ամենաբանուկ հատվածից
ՀասարակությունԱրդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից ու մայրաքաղաքում երթևեկող քաղաքային տրանսպորտի, այդ թվում՝ տրոլեյբուսների ու ավտոբուսների վարորդներից, ովքեր խնդրում են, որպեսզի Պարեկային ծառայությունը միջոցներ ձեռք առնի մոտ 20 օրից ավելի Ռուբինյանց փողոցի ամենաբանուկ հատվածում «որպես զարդ» КамАЗ մակնիշի բեռնատարը հեռացնելու համար։
Մեքենաները ամեն պահի կարող են մխրճվել КамАЗ-ի հետնամասը։
ԼՐԱՑՈՒՄ - ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի կարգադրությամբ, պարեկները հայտնաբերել են КамАЗ-ի վարորդին, ով ավտոմեքենան տեղափոխել է արդեն։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։