Փոշեկուլի մեջ հայտնաբերվել է 750 000 եվրո արժողությամբ ադամանդե մատանի
ԱյլՓարիզում անհետացած 750 000 եվրո արժողությամբ ադամանդե մատանին գտել են փոշեկուլի ներսում, գրում է Daily Mail-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փարիզյան էլիտար հյուրանոցներից մեկում մալազիացի կինը կորցրել է թանկարժեք մատանին։ Կինը դիմել է տեղի ոստիկանություն։ Իր հայտարարության մեջ նա ասել է, որ զարդերը թողել է իր սենյակում և գնացել գնումներ կատարելու, իսկ երբ վերադարձել է, զարդերն այլևս չեն եղել։
Հյուրանոցից մատանու կամ հաճախորդի մասին մանրամասներ չեն հայտնել, սակայն հայտնել են, որ կորած զարդը հայտնաբերվել է նույն օրը՝ փոշեկուլի ներսում։ Սակայն զբոսաշրջիկը դեռ հետ չի ստացել իր մատանին. նա մեկնել է Լոնդոն, ուստի մատանին ոստիկանական հսկողության տակ է։
«Մեր հաճախորդը գոհ է», - ասվում է հյուրանոցի հայտարարության մեջ: