Քարդի Բին հաստատել է ամուսնուց բաժանվելու մասին լուրերը
ԺամանցՌեփեր Քարդի Բին հայտարարել է ռեփեր Օֆսեթից ամուսնալուծության մասին՝ վեց տարվա ամուսնությունից հետո։ Նա այդ հայտարարությունն արել է Instagram-ի ուղիղ եթերում։
Վերջերս խոսակցություններ էին պտտվում բաժանման մասին, քանի որ նրանք սոցցանցերում դադարել են իրար հետևել: Մի քանի օր անց Քարդի Բին եթեր է դուրս եկել և հաստատել բաժանման մասին լուրերը։
«Վերջին անգամ, երբ եթերում էի, ուզում էի ձեզ ասել, ընկերներ, բայց չգիտեի, թե ինչպես դա ասեմ, ուստի մտափոխվեցի»,- խոստովանել է ռեփերը։
Քարդին և Օֆսեթը գաղտնի ամուսնացել են 2017 թվականի սեպտեմբերի 20-ին։ 2019 թվականին նրանք ունեցել են դուստր՝ Կալչե Կիարան, իսկ 2021 թվականի աշնանը ծնվել է որդին՝ Վեյվը։