Ռումինիան աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը
Արտաքին ՔաղաքականԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է նաև Ռումինիայի և Հայաստանի արտգործնախարարներ Լումինիտա Օդոբեսկուի և Արարատ Միրզոյանի հանդիպումը:
«Հաճելի հանդիպում ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ:
Պատրաստ ենք աշխատել երկկողմ և ԵՄ մակարդակով: Ռումինիան լիովին աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ռումինիայի արտգործնախարարը։