Փաշինյանը որոշման մեջ փոփոխություն է արել․ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Արման Սարգսյանը
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին որոշում է ստորագրել:
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1224-Ա որոշման մեջ «Հրաչյա Սարգսյանին» բառերը փոխարինել «Արման Սարգսյանին» բառերով»,- ասվում է որոշման մեջ։