Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին․ Կուլեբան՝ Միրզոյանին
Արտաքին ՔաղաքականԻնչպես արդեն հայտնել ենք, Բրյուսելում հանդիպել են Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրի Կուլեբան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմոտրո Կուլեբան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է հանդիպմանը՝ գրելով․
«Ես և իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանը հանդիպեցինք՝ քննարկելու Ուկրաինա-Հայաստան երկխոսության զարգացումը՝ ի շահ մեր ժողովուրդների։
Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի ու մշակութային նախագծերի զարգացման օգտին՝ Սև ծովից մինչև Կասպից ծով»,- գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։