Ռուս և ուկրաինացի վիրավոր զինվորները 10 օր գորշ գոտում օգնել են միմյանց
ԱյլԵրկու ծանր վիրավոր զինվորներ, որոնցից մեկը ծառայում է Ռուսաստանի բանակում, իսկ մյուսը՝ Ուկրաինայի Զինված ուժերում, գորշ գոտում 10 օր շարունակ օգնել են միմյանց։ Այս մասին, Lenta.ru–ի փոխանցմամբ, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Հաղորդվում է, որ ռուս տղամարդը բեկորային ծանր վնասվածքներ է ստացել մեջքի և գոտկատեղի հատվածում՝ հակառակորդի երկու հենակետերը գրոհելուց հետո։ Ալիքի տվյալներով՝ ողջ մնալու համար նա ստիպված է եղել ձյուն ուտել ու առաջ սողալ։
Առաջխաղացման ընթացքում նա հայտնաբերել է վիրավոր ուկրաինացի զինվորի։ Նրանք առաջին օգնություն են ցուցաբերել միմյանց և շարունակել փրկություն փնտրել։ Արդյունքում միայն ռուսն է կարողացել ողջ մնալ․ նա սողացել է մինչև ռուսական զորքերի մոտակա դիրքը։
Այժմ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Բժիշկները փորձում են փրկել զինվորի ցրտահարված ոտքերը, սակայն չեն բացառում անդամահատման տարբերակը։