Միանգամից մի քանի դերասան հրաժարվել են վարել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը
ԺամանցԱմերիկացի մի քանի դերասան հրաժարվել են վարել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որը կկայանա 2024 թվականի հունվարի 7-ին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ արտիստ և կատակերգու Քրիս Ռոքը հրաժարվել է միջոցառման վարողի պաշտոնից։
«Քրիս Ռոքը, ով նախկինում երկու անգամ վարել է «Օսկար»-ը, մեկն էր նրանցից, որ հրաժարվել է հունվարի 7-ին կայանալիք արարողությունը վարելու առաջարկից», - ասում են աղբյուրները:
Ռոքի օրինակին հետևել են դերասանուհի Էլի Վոնգը և SmartLess փոդքասթի երեք հաղորդավարներ Ջեյսոն Բեյթմանը, Շոն Հեյսը և Ուիլ Առնեթը:
«Ոսկե գլոբուսի» նախկին հաղորդավարներ Թինա Ֆեյը և Էմի Փոլերը նույնպես հրաժարվել են վարել արարողությունը: Ըստ աղբյուրների՝ նման միջոցառման հաղորդավարի պաշտոնն անշնորհակալ, դժվար աշխատանք է, քանի որ մրցանակը քաղաքականացված է։
Նրանց կարծիքով՝ «Ոսկե գլոբուսը» վարելու հնարավորությունն ավելի հարմար է սկսնակ կատակերգուներին, այլ ոչ թե կայացած աստղերին, որոնց համար նման աշխատանքը կարող է դառնալ «կեղտոտ կետ իրենց կարիերայում»՝ առաջացնելով երկրպագուների դժգոհությունը։