Արարատ Միրզոյանը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել խաղաղության գործընթացին ՀՀ մոտեցումները
Արտաքին ՔաղաքականԴեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները:
Զրուցակցիներն արձանագրել են հայ-սլովակական ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդալյնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը:
Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և տարբեր ոլորտներում ընդգրկուն փոխգործակցությանն առնչվող հարցերը:
Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարին անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պրակտիկայի մերժման, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթաց վերադառնալու և հանրահայտ սկզբունքներին համապատասխան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու կարևորությունը։