Բայրամովը հայտարարել է, թե ԵՄ որոշ պաշտոնյաներ խաթարում են ԵՄ անաչառ միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերություններում
Արտաքին Քաղաքական«Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմից արված կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդական դերը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ, գրում է APA-ն։
Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նշվել է վստահության ամրապնդման վերջին միջոցառումների դրական ազդեցությունը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։
«Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը կարգավորման գործընթացում՝ նշելով, որ Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմից արված կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդական դերը»,-գրում է պարբերականը։