Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ
Արտաքին ՔաղաքականՀայաստանի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի Մայր տաճարում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հոգևոր-եկեղեցական կառույցների անաչառ դերակատարությունը հանրային համերաշխության ձևավորման և հասարակության բևեռացման չեզոքացման գործում:
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-արգենտինյան հոգևոր-մշակութային առնչակցությունների սերտացման համագործակցության նոր հորիզոնների բացահայտման հնարավորություններն ու ոլորտները:
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Մայր տաճարում, ծանոթացել տաճարի պատմությանն ու մշակութային ժառանգությանը, եղել է Մայր տաճարի ներսում առանձնացված հայ առաքելական եկեղեցու սրահում: