Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ123+500 հատվածում կառուցվել է վերգետնյա հետիոտնային անցում
ՀասարակությունՄ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ123+500 հատվածում (Գետափ բնակավայրի դպրոցի մոտ) կառուցվել է վերգետնյա հետիոտնային անցում։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով շինարարությունը կատարել է «Մավշին» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։
Հորդորում ենք հետիոտներին ճանապարհն անցնել վերգետնյա անցումով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։