Հերացու փողոցում տեսանկարահանող սարք է տեղադրվել․ այն կգործարկվի դեկտեմբերի 18-ից
ՀասարակությունՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։ Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: