Էստոնիայի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
Արտաքին ՔաղաքականԴեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը:
«Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի առանձնազրույցը տեղի կունենա ժամը 12:00, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը` ժամը 12:40: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով` ժամը 13:25»,– ասված է հաղորդագրության մեջ: