Ռիհաննան հանրությանը ներկայացել է թափանցիկ կորսետով (լուսանկարներ)
ԼուսանկարներԵրգչուհի Ռիհաննան գայթակղիչ տեսքով է ներկայացել հանրությանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ռիհաննան զբոսանքի համար ընտրել է թափանցիկ կորսետ, ջինսե տաբատ, երկարավուն բաճկոն և սպորտային կոշիկներ։ Արտաքին տեսքը համալրվել է մարգարտյա վզնոցով և ականջօղերով։ Նա իր մազերը բարձր պոչ է կապել և նախապատվությունը տվել մեղմ դիմահարդարմանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ամերիկացի երգչուհին երկրորդ անգամ մայր դարձավ։