Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը
ՀասարակությունԵրևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 12,13,14-ին, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,– ասված է հաղորդագրության մեջ: