Գիտնականները «մատներով» հազվագյուտ դելֆին են հայտնաբերել (լուսանկարներ)
ԼուսանկարներԳիտնականները Կորնթոսի ծոցում հայտնաբերել և լուսանկարել են «մատներով» տարօրինակ դելֆինի։ Այս մասին գրում է Live Science-ը։
Պելագոսի կետանմանների հետազոտման ինստիտուտի գիտնականներն այս ամառ Հունաստանի ափերի մոտ երկու անգամ հանդիպել են հազվագյուտ դելֆինի: Նրա լողակներն արտասովոր ձև ունեին, որոնք որոշակիորեն բութ մատ էին հիշեցնում։ Չնայած իր անսովոր արտաքինին՝ դելֆինը կենդանիների խմբի մաս էր կազմում։ Գիտնականները նկատել են, թե ինչպես է նա «լողում, ցատկում և խաղում» այլ դելֆինների հետ։
«Սա առաջին անգամն է, որ բաց ծովում 30 տարվա հետազոտությունների ընթացքում տեսանք լողակների նման զարմանահրաշ մորֆոլոգիա», - լրագրողներին ասել է գիտնական Ալեքսանդրոս Ֆրենցիսը, ով լուսանկարել է լողակները:
Արտասովոր լողակը, ըստ գիտնականների, նման չէ հիվանդության դրսևորման։ Ըստ Ֆրենցիսի, դրա տեսքը կարող է լինել գենային մուտացիայի արդյունք, որն առաջացել է փոքր պոպուլյացիայի մեջ մշտական խաչասերման արդյունքում: