Բրիտանական թագավորական ընտանիքը ծաղրի է ենթարկվել վատ ֆոտոշոփի համար
ԼուսանկարներԵրկրպագուները համացանցում ծաղրել են բրիտանական թագավորական ընտանիքին նոր լուսանկարում վատ ֆոտոշոփի համար։ Համապատասխան հրապարակումն ու մեկնաբանությունները հայտնվել են ընտանիքի Instagram-ի էջում։
Տեղադրված կադրում երևում է, որ արքայազն Ուիլյամը և Ուելսի արքայադուստր Քեթրինը գրկել են իրենց որդիներին՝ արքայազն Ջորջին և Լուիին։ Արքայադուստր Շառլոտան կեցվածք է ընդունել տեսախցիկի առաջ՝ աթոռին նստած։ Միևնույն ժամանակ ընտանիքի բոլոր անդամները հագած են սպիտակ վերնաշապիկներ և սև ջինսեր։ «Մեր ընտանեկան Սուրբ Ծննդյան բացիկը 2023 թվականի համար», - ասվում է հրապարակման մակագրությունում:
Այնուամենայնիվ, երկրպագուները երկու բան են նկատել այս լուսանկարում. «Ինչո՞ւ է արքայազն Լուիի ձեռքից պակասում մեկ մատը», «Սա ձախողում է: Այս լուսանկարում կա ավել ոտք», «Սարսափելի ֆոտոշոփ։ Կարծես Լուիի մատը կտրված լինի», «Ո՞ւր է կորել արքայազն Լուի մատը», - գրել են նրանք։