Լեմկինի ինստիտուտը ԱՄՆ-ին կոչ Է արել հայերին պաշտպանել Երուսաղեմում
Արտաքին ՔաղաքականԼեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է արել ԱՄՆ-ին պատշաճ իրավական օգնություն երաշխավորել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածի համար վեճում: Այս մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ինստիտուտը խորապես մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքներով: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս աշնանը հայ համայնքն արդեն կորցրել է կարևոր պատմական հող՝ Արցախը, որի բնակչությունը ադրբեջանական ագրեսիայի պատճառով՝ ստիպված է եղել լքել իրենց տները:
«Թեև Երուսաղեմում հայ բնակչությունն այսօր շատ փոքր է, հայկական թաղամասը շարունակում է մնալ սփյուռքի ներկայության կարևոր մասը։ Այն հայերի ամենահին գործող սփյուռքն է», - ասվում է հայտարարության մեջ։