Կիրկորովը հայտնել է՝ ինչու է ամուսնացել Պուգաչովայի հետ
ԺամանցՌուս էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը նշել է, թե ինչու է որոշել ամուսնության առաջարկություն անել փոփ երգչուհի Ալլա Պուգաչովային, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Արտիստի խոսքով՝ ինքը որոշել է լուրջ քայլի գնալ այն բանից հետո, երբ տեսել է «Сильная женщина плачет у окна» երգի տեսահոլովակը։
Պուգաչովայի երգն այնքան է հուզել նրան, որ Կիրկորովը զգացել է՝ ցանկանում է ամուսնանալ երգչուհու հետ։ «Մտածեցի՝ գուցե Պուգաչովային առաջարկությո՞ւն անեմ: Եվ աներեսաբար դա արեցի»,- ասել է Կիրկորովը։
Կիրկորովն ամուսնացել է միայն մեկ անգամ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է 11 տարի և խզվել է 2005 թվականին։