Այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա զինծառայողների փոխանակումը. ԶԼՄ-ներ
Արտաքին ՔաղաքականԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական անձնակազմի փոխանակումը, գրում է ադրբեջանական Turan գործակալությունը։
Նախատեսվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցու։
Ավելի վաղ, ինչպես հայտնի է, Երևանն ու Բաքուն համատեղ հայտարարություն էին տարածել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի գրասենյակից, որում նշվում էր, որ Բաքուն ազատ է արձակելու 32 հայ գերիների, իսկ Երևանը՝ 2 ադրբեջանցի զինվորի։
Ըստ հայտարարության` Երևանն ու Բաքուն կշարունակեն բանակցությունները մոտ ապագայում վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցառումների իրականացման շուրջ.