ԱՊՀ դիտորդները կմասնակցեն Ադրբեջանում նախագահական ընտրություններին
ԱդրբեջանԱՊՀ դիտորդական առաքելությունը կմասնակցի Ադրբեջանում, Բելառուսում և Ռուսաստանում ընտրությունների դիտարկմանը, լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, գրում է Interfax-ը։
«Հաջորդ տարին մեր Համագործակցության առաջատար պետություններում ընտրությունների տարի է, առաջին նախագահական ընտրությունները կլինեն փետրվարին՝ Ադրբեջանում, այնուհետև Բելառուսում, իսկ մարտին՝ Ռուսաստանի Դաշնությունում: ԱՊՀ գործադիր կոմիտեն արդեն պատրաստվում է՝ դիտարկելու այս ընտրությունները»,- ասել է Լեբեդևը, մեջբերում է BelTA գործակալությունը:
Նա հայտարարել է, որ հրավեր է ստացել՝ ստեղծելու և ուղարկելու ԱՊՀ խումբ՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար, և հույս է հայտնել, որ նրանք կհաղթահարեն այդ առաքելությունը։
Լեբեդևը պարզաբանել է, որ Ադրբեջանից արդեն գրավոր հրավեր է ստացվել, մյուսներից՝ բանավոր։