Հրապարակվել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, ըստ այդմ՝ Խաչատրյանը չի կալանավորվի:
Մեղադրող դատախազը կալանքի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ «Գագիկ Խաչատրյանը դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, ուղղորդում դատավարության մյուս մասնակիցներին, անընդհատ բացակայում է նիստերից»:
Դատավորը որոշումը հրապարակելիս նշել է, որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են համապատասխան բժշկական փաստաթղթերով հաստատված հիվանդություններ, իսկ բացակայությունը անհարգելի չեն, քանի որ ներկայացվել են փաստաթղթեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)