Մակունցն ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները
Արտաքին ՔաղաքականՍ․թ․ դեկտեմբերի 12-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Լուիզ Ֆրենկելի հետ (Ֆլորիդա, դեմոկրատ)։ Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից․
«Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավ-կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումից հետո ՀՀ առջև ծառացած հումանիտար մարտահրավերները։ Քննարկվել են նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։