ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորը հերքել է Թոմ Քրուզի հետ իր դստեր հարաբերությունների մասին լուրերը
ԺամանցՊետդումայի նախկին պատգամավոր Ռինատ Խայրովը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հերքել է այն տեղեկությունները, թե իր դուստրը հանդիպում է ամերիկացի դերասան Թոմ Քրուզի հետ։
Բրիտանական Daily Mail թերթն ավելի վաղ հայտնել էր, որ 61-ամյա Քրուզը, իբր, հանդիպում է Խայրովի դստեր՝ Էլսինայի հետ։ Նրանք, իբր, միասին ժամանել են շաբաթ օրը Լոնդոնում կայացած երեկույթի, ողջ երեկո պարել են՝ լուսադեմին լքելով միջոցառումը։ Հրատարակությունը մեջբերել է ներկաներից մեկի խոսքերը, թե «նրանք ակնհայտորեն զույգ են»։
«Ես կարդացել եմ։ Դա կատարյալ անհեթեթություն է», - մեկնաբանել է Խայրովը: