Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը 

Ադրբեջանի հանցավոր գործելակերպի «պարզաջրումը»․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմից սկսած Ադրբեջանն ահռելի քանակությամբ պատերազմական հանցագործություններ է իրագործել՝ սպիտակ ֆոսֆորի կիրառումից, գերիներին խոշտանգելուց, սպանելուց սկսած ու խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հիվանդանոցները ռմբակոծելուց վերջացրած։ Դեռ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանը դարձել է ահաբեկչությունը հովանավորող պետություն։

 

Պատահական չէ, որ պատերազմի ժամանակ Սիրիայից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների խմբեր բերվեցին, որպեսզի մասնակցություն ունենային Արցախի դեմ ագրեսիային։

 

Իսկ ամիսներ շարունակ Արցախի անմարդկային շրջափակումն ու դրան հետևած նոր ագրեսիան արցախահայությանը ոչնչացնելուն միտված Ադրբեջանի հանցագործ էության գագաթնակետն էր, ինչի արդյունքում 21-րդ դարի պայմաններում ականատես եղանք ցեղասպանության հերթական դրսևորմանը։ Եվ բազմաթիվ մասնագետներ տեղի ունեցածը բնորոշում են որպես ցեղասպանություն։


Եթե մի այլ երկիր նման գործողություններ ձեռնարկեր, հիմա միջազգային կոալիցիա էր ձևավորվել այդ պետության ցեղասպան բռնապետին տապալելու նպատակով։ Օրինակ՝ տարիներ առաջ ականատես եղանք, թե ինչ տեղի ունեցավ Սադամ Հուսեյնի հետ, կամ ինչ գործողություններ ձեռնարկվեցին Իսլամական պետություն կոչվող ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու նպատակով։ Բայց հետաքրքիրն այն է, որ Իսլամական պետության արժեհամակարգի արժանի հետևորդ ալիևյան վարչակարգին միջազգային հանրությունը մեծապես խնայում է, ու եթե որոշ ճնշում էլ կա Արևմուտքի կողմից, ապա դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից հանցագործություններ է իրագործել, այլ այն հանգամանքով, որ չի մեկնում Արևմուտքի միջնորդությամբ և նախաձեռնությամբ բանակցություններին մասնակցելու և խոչընդոտում է խաղաղության պայմանագրի կնքմանը։

Այդպես, օրինակ՝ ադրբեջանական կողմը հրաժարվեց մասնակցել Գրանադայում, Բրյուսելում և Վաշինգտոնում նախատեսվող բանակցություններին, ինչից հետո միայն հետևեցին Արևմուտքի կողմից որոշակի կոշտ քայլեր։ Բայց, օրինակ՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մասով Արևմուտքը նման քայլերի չգնաց, ավելին՝ կարևորվեց Ադրբեջանի դերակատարությունը էներգակիրների արտահանման ոլորտում։

Մյուս կողմից էլ, երբ Ալիևը նոր գերիներ է վերցնում, այդ թվում՝ Արցախի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, միջազգային հանրության կողմից ոչ մի ձայն չի հնչում այս կապակցությամբ, սակայն երբ Ադրբեջանի նախագահը պատերազմից երեք տարի անց միայն երեք տասնյակ գերիների է հանձնում, այն էլ՝ նրանց խոշտանգելուց հետո, միանգամից ողջունում են տարբեր մայրաքաղաքներից։

Ու հետաքրքիրն այն է, որ Հայաստանից ևս չեն հնչում այն հայտարարությունները, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի հանցավոր գործելակերպն ի ցույց դնելու համար։ Փոխարենը ՀՀ իշխանություններն ավելի են լեգիտիմացնում Ադրբեջանի՝ միջազգային հանրության համար ընկալելի դառնալու ջանքերը։

Մյուս անհանգստացնող իրողությունն այն է, որ նվաստացուցիչ պայմաններ պարտադրելով Հայաստանին՝ Ալիևը ցանկանում է ականներ դնել հաշտության պայմանագրի տակ։ Դրա համար էլ պարբերաբար խոսում է ռևանշիզմից կամ հայտարարում է, թե իրեն երաշխիքներ են պետք, որ Հայաստանը ռևանշիստական քայլեր չի անի։ Հաշտության պայմանագրում նման կետի ամրագրմամբ Ալիևը կարող է հասնել նրան, որ հետագայում հայտարարի, թե Հայաստանը խախտել է պայմանագիրը, քանի որ երկրում գլուխ է բարձրացնում ռևանշիզմը, ու, ըստ այդմ, ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ։

Իսկ Հայաստանում ցանկացած իրադարձություն կարող է Ադրբեջանի կողմից բնորոշվել որպես ռևանշիզմ։ Բայց ամենացավալին այն է, որ ՀՀ իշխանությունները միայն Ալիևի ցանկությունները կատարելով են զբաղված, քանի որ իրենց բոլոր ջանքերն ուղղում են նրան, որ հասարակության շրջանում ընդունելի դառնան ադրբեջանական թեզերը ու Արցախի էջը լիովին փակվի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic
Ամենադիտված