Կինը 24 միլիոն ռուբլի արժողությամբ գրասենյակային թուղթ է գողացել ու այդ գումարով բնակարան գնել
ԱյլՌԴ Սամարայի 30-ամյա տեղի բնակչուհին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։ Ըստ քննիչների՝ նա գողացել է 24 միլիոն ռուբլու թղթեր, գրում է Gazeta-ն։
Իրավապահները պնդում են, որ գրասենյակի աշխատակիցը, ով ներգրավված է եղել կազմակերպության տնտեսական աջակցության մեջ, 2020 թվականի մայիսից մինչև 2021 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գողացել է 112 հազար տուփ թուղթ։ Ստացված գումարով՝ ավելի քան 24 մլն ռուբլի, կինը բնակարան և արտասահմանյան ավտոմեքենա է գնել։
Տեղեկանալով քրեական գործի հարուցման մասին՝ կինը վաճառել է գույքը։ Այժմ կինը միջազգային հետախուզման մեջ է, իսկ նրա նկատմամբ հեռակա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։