Հայաստան վերադարձված գերիներին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա․ Ավանեսյան
Քաղաքական«Մուրացան» զինվորական հոսպիտալում իրականացվել են Հայաստան վերադարձված 32 գերիների նախնական բժշկական հետազոտությունը և բուժզննումը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Տեղյակ եք՝ իրականացվել է նախնական հետազոտություն և բուժննում։ Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել։ Նրանց բոլոր կարիքները գնահատվել են և անհրաժեշտ հետազությունները իրականացվել են «Մուրացան» հոսպիտալում»,- ասաց Ավանեսյանը։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարություն։ Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակել 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակեկ 2 ադրբեջանցի զինծառայողի։