Մեկնարկում է ամանորյա կերպավորված անձանց՝ Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների հավաստագրման գործընթացը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում:
Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին:
Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 17:00-ն, զանգահարել 011-514-231 և 011-514-197 հեռախոսահամարներով: