Ադրբեջանը շուտով խաղաղության համաձայնագրի վերաբերյալ կպատասխանի Հայաստանին. Բայրամով
Արտաքին Քաղաքական
«Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն է ի հայտ եկել»։ Այս մասին Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է Trend-ը։
Նա նշել է, որ Ադրբեջանը ներկայումս ձևավորում է իր կարծիքը խաղաղ համաձայնագրի նախագծի մասին Հայաստանի մեկնաբանությունների վերաբերյալ և մոտ ապագայում այն կներկայացնի Հայաստանին։
«Ադրբեջանը և Թուրքիան կարծում են, որ տարածաշրջանում հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը քայլեր կձեռնարկի նույն ուղղությամբ»,- ասել է Բայրամովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան