Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Զինվորի տան շահառուների իրավունքների պաշտպանությանը
ԻրավունքԶինվորի տան հյուրը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր: Կենտրոնի համահիմնադիրներ, բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղկեցությամբ շրջայցի ընթացքում տիկին Մանասյանը ծանոթացավ տղաների բուժման ընթացքին, չթաքցրեց իր հիացմունքը՝ այստեղ կատարվող աշխատանքի և ծրագրերի հետ կապված:
Անահիտ Մանասյանը ստացավ նվեր` գիրք՝ կենտրոնում բուժվող և աշխատող, «Սովորական հայրենիք» գրքի հեղինակ Նարեկ Վարդանյանից:
Մանասյանն ինքն էլ Զինվորի տան գրադարանին նվերներ ուներ՝ այդ թվում՝ իր հեղինակած մենագրությունը: