Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Երևանը հայտարարում է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնեց Արտգործնախարարության խոսնակ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք եղե՞լ է Վաշինգտոնում նախարարների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն ու հիմա Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է:
«Եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, մենք տեղեկացնում ենք», - ասաց Բադալյանը:
Ավելի վաղ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր հայտարարել՝ հունվար ամսին Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերն՝ այնտեղ արտգործնախարարների մակարդակով հանդիպման: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադենն էլ, սակայն, պնդել էր, թե որևէ համաձայնություն արտգործնախարարների առաջիկա հանդիպման վայրի ու ամսաթվի վերաբերյալ չկա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան