Հայաստանը՝ 2023 թվականի աշխարհի լավագույն խոհանոցների ցանկում
ԺամանցԸստ TasteAtlas-ի՝ 2023 թվականի աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 69-րդ տեղը։
Այսպիսով, աշխարհի 100 խոհանոցների լավագույն հնգյակում ներառվել են՝ Իտալիան, Ճապոնիան, Հունաստանը, Պորտուգալիան, Չինաստանը։
Հարևան Վրաստանը զբաղեցրել է 26–րդ տեղը, Ադրբեջանը և Թուրքիան համապատասխանաբար՝ 77–րդ և 15–րդ տեղերը։
TasteAtlas սննդի փորձառական ուղեցույցը դասակարգում է աշխարհի խոհանոցները՝ հիմնված իսկական (բնագրային) բաղադրատոմսերի, սննդի քննադատների ակնարկների ու հայտնի բաղադրիչների եւ ուտեստների վերաբերյալ հետազոտական հոդվածների, ինչպես նաեւ բաղադրիչների, ուտեստների եւ խմիչքների քվեարկության վրա: