ԱՄՆ–ն ողջունում է Թուրքիայի «արդյունավետ դերը» Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում
ԹուրքիաՄիացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մի մասն է: Սա մի բան է, որ նրանք պարբերաբար քննարկում են: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հարցում: Մենք համաձայն ենք Թուրքիայի արտգործնախարարի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է։ ԱՄՆ-ն աջակցում է երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին՝ դրան հասնելու համար»,- ասել է նա։