Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Սեյմի փոխնախագահի հետ
Արտաքին Քաղաքական
Դեկտեմբերի 14-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Քշիշտոֆ Բոսակին։ Այս մասին հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։
Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցության օրակարգին և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան