2023 թ. նոյեմբերին 109 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
ԻրավունքՊետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 109 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 43 մլն դրամի չափով տուգանք:
Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն՝ այստեղ: