Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ ըստ հարազատների՝ 9-ամյա տղան հանկարծամահ է եղել
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 01։00-ի սահմաններում «Բյուրեղավանի» շտապօգնությունից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են մահացած երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Ա․ Ջ․-ն է։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան