Արևի վրա տեղի է ունեցել վերջին 6 տարվա մեջ ամենաուժեղ բռնկումը
ԱյլԱրեգակի վրա գրանցվել է X2.8 ինտենսիվությամբ բռնկում։ Սա ամենաուժեղ բռնկումն է վերջին վեց տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնը։
Բռնկումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով՝ 21։00-ի սահմաններում։ «Վերջին անգամ նման ինտենսիվության բռնկումները մեզ ամենամոտ աստղի վրա գրանցվել են 2017 թվականին»,- ասվում է զեկույցում։
«Ֆոբոսը» նշել է, որ բռնկումը նաև ամենահզորն է տարվա սկզբից։ Մինչ այս փետրվարի 17-ին գրանցվել էր ուժեղ բռնկում, որի ինտենսիվությունը X2,2 բալ էր։ Օդերևութաբանները բացատրել են, որ Արեգակի վրա նման ակտիվ իրադարձությունները հաճախ դառնում են մագնիսական փոթորիկների նախանշան: «Հաջորդ փոթորիկը սպասվում է դեկտեմբերի 16-ին»,-պարզաբանել է «Ֆոբոսը»։
Երկրի վրա նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին տեղի է ունեցել երկու մագնիսական փոթորիկ։ Երկրի մագնիսական դաշտի խանգարման աստիճանը եղել է «չափավոր»՝ G2 մակարդակի վրա։ Ընդհանուր առմամբ, մոնիթորինգի սանդղակը պարունակում է հինգ ցուցանիշ, որտեղ G5-ը «չափազանց ուժեղն» է, իսկ G1-ը՝ «ամենաթույլը»: